
Կուբայում 30 տարվա մեջ առաջին անգամ սկսվել են հակակառավարական ցույցեր
Կուբայի մայրաքաղաք Հավանայում և մի շարք քաղաքներում սկսվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր ընդդեմ երկրի կոմունիստական կառավարության։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ցուցարարները պահանջում են ազատություն, ժողովրդավարություն և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առավել վճռական գործողություններ։
Ինչպես հայտնում է Ֆրանս պրես գործակալությունը, ցուցարարները պարզել են «կորչի բռնապետությունը» և «մենք չենք վախենում» կարգախոսները։ Վերջին օրերի ընթացքում երկրում գրանցվել է վարակվածների թվի կտրուկ աճ։ Բնակիչները իշխանություններից պահանջում են արագացնել պատվաստումների տեմպերը։
Նախորդ շաբաթ Կուբայում հաստատվել է սեփական արտադրության Abdala 2 պատվաստանյութը։ Սա առաջին պատվաստանյութն է, որը ստեղծվել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում։ Սակայն ցուցարարները նշում են, որ խնդիրը միայն համավարակի մեջ չէ։ Նրանք բողոքում են նաև էլեկտրաէներգիայի և արդյունաբերական արտադրանքի պակասորդի դեմ։
Հակակառավարական ցույցերը Կուբայի համար եզակի երևույթ են։ Նման վերջին ցույցերը եղել են գրեթե 30 տարի առաջ։ Նախագահ Միգել Դիան Քանելն ԱՄՆ-ին մեղադրել է կղզում իրավիճակը շիկացնելու մեջ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին։
Reuters գործակալության տվյալներով՝ Հավանայում նկատվել են ուժային կառույցների ավտոմեքենաներ, որոնք զինված են եղել գնդացիրներով։ Դիաս Կանելը կոմունիստներին կոչ է արել դուրս գալ փողոց և հետ մղել ցուցարարներին։ Նրա խոսքերով՝ եկել է ժամանակը պաշտպանելու հեղափոխությունը։
Լուսանկարը՝ Yamil Lage/AFP via Getty Images
Մեկնաբանել