Դպրոցում օձեր չեն հայտնաբերվել
Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հ. Օսիպյանից արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ գրություն է ստացել, որ դպրոցում նկատվել են հողագույն օձեր (վերջին անգամ ապրիլի 16-ին):
Դպրոց է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Զննության արդյունքում` դպրոցի տարածքում օձեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել