
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Հուլիսի 13-ին, ժամը 05:38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
Ժամը 08։50-ին փրկարարները հայտնաբերել են 11 հոգանոց քաղաքացիների խմբին Քարի լճից դեպի հարավային գագաթն ընկած հատվածում, որոնց ուղեկցում են անվտանգ տարածք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել