HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Մարդու իրավունքների հարցերով մենք ուժեղացնում ենք մյուս բոլոր կոմպոնենտները». Արման Թաթոյան

«Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում Հայաստանի պետական սահմանների վերաբերյալ հարցերը, բոլոր հարցերը ներառված են ռազմական ու քաղաքական կոմպոնենտի ներքո եւ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ պետական սահմանների հարցի կարգավորման հիմքում պետք է լինեն սահմանային բնակիչների իրավունքները, սակայն Հայաստանում ռազմական ու քաղաքական կոմպոնենտի պատճառով պետությունն ինքն իրեն դրել է սահմանափակումների մեջ։

ՄԻՊ-ի խոսքով՝ մարդու իրավունքները հիմքում դնելով՝ կատարված խախտումներն արձանագրող փաստերը օգտագործելով՝ պետությունը կկարողանա ռազմական, քաղաքական ատյաններում ուժեղացնել իր դիրքորոշումները։ «Մարդու իրավունքների հարցերով մենք ուժեղացնում ենք մյուս բոլոր կոմպոնենտները։ Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններին այս ռազմական ու քաղաքական կոմպոնենտներն են ձեռնտու, որովհետեւ խախտումների հարցում մենք ավելի մեծ հնարավորություն ունենք ներկայացնելու», - ասաց Թաթոյանը։

Անդրադառնալով հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգությանը՝ Թաթոյանն ասաց, որ դրանից հետո կատարվել է փաստահավաք աշխատանք, որի ընթացքում պարզել են՝ ադրբեջանական զինծառայողները Հայաստանի ինքնիշխան տարածքում են եղել, կրակոցների ձայները լսելի են եղել գյուղացիներին, սակայն պաշտոնատար անձինք, օրինակ՝ Վերին Շորժայի գյուղապետը, հայտարարում են, որ այս ամենը չի խոչընդոտում բնակիչների բնականոն կյանքին։ «Հիմա էսքանից հետո ես գնամ միջազգային ատյաններում ինչքան էլ ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, մեր քաղաքացիների իրավունքները, կբերեն էս մարդու հայտարարությունը կդնեն՝ կասեն, էս ինչ եք խոսում, նայեք ձեր գյուղապետերի հայտարարությունները, ձեր գյուղացիները ոչ մի խնդիր չունեն»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter