HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 13-18-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

«Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 14-16-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ:

Հուլիսի 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 16-18-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը, հուլիսի 14-ին և 15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 16-18-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter