HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ոստիկանության, ԱԱԾ և ՊՊԾ ղեկավարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանին:

Նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ շնորհավորելով նրանց օրերս բարձր կոչումների արժանանալու առթիվ և հետագա հաջողություններ մաղթելով պատասխանատու գործունեության մեջ՝ նախագահ Սարգսյանը ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարներից հետաքրքրվել է ոլորտների աշխատանքների ընթացքով ու խնդիրներով:

Անդրադարձ է կատարվել հանրապետությունում հասարակական և իրավական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտներին վերաբերող հարցերի:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր փուլ էին մեր երկրի կյանքում: Միևնույն ժամանակ, նշելով, որ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, նախագահն առանձնապես կարևորել է, որ իրավապահ մարմինները գործեն առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում:

Հանրապետության նախագահն ընդգծել է նաև օրենքի իրավաչափ կիրառման, երկրում օրինականության ու իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter