HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ քարաղացման արտադրամասում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՏՄ աշխատակիցներն ստուգում են իրականացրել խճի մանրեցմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ում, որի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ.

Ընկերությունը 2019 թվականի մայիսի 20-ից մինչև 2021 թվականի մայիսի 1-ն աշխատել է գերազանցելով սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և արտանետումների թույլտվության պահանջները։
Ընկերության կողմից չի իրականացվում մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ:
Ընկերությունը Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման հաշվառման համար չունի ջրառի կետում տեղադրված ջրաչափ:

Ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.821.760 ՀՀ դրամ:

Իրականացված վարչական վարույթի արդյունքում նշանակվել է 200.000 և 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքներ։

 Տրվել են խախտումները վերացնելու մասին պարտադիր կատարման հանձնարարականներ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter