
Ավտովթար Կոտայքի մարզում․ 22-ամյա երիտասարդը տեղում մահացել է
2021թ. հուլիսի 14-ին` ժամը 03:30-ի սահմաններում, «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան ընթանալով Արզնի խճուղով դեպի Աբովյան քաղաք տանող ուղղությամբ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի ուղեգոտուց և բախվել մայթեզրում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Առգրավվել են հագուստներ, վերցվել է արյան փորձանմուշ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել