HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ՍԱլավերդյանը մահացել է:

Ինչպես հայտնում է քննչական կոմիտեն, դեպքի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter