HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումոյի այգում ծառից կախված 41-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա: Այս մասին ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում:

Քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակչուհի է՝ 41 տարեկան:

Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter