HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանն ընդունել է Lufthansa ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրենին

Հուլիսի 14-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ընդունել է Lufthansa ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը Covid-19-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից է: Ըստ նրա՝ պատվաստանյութերի առկայությամբ, սակայն, իրավիճակը բարելավվելու է, և երկրների միջև օդային հաղորդակցությունն արագորեն վերականգնվելու է: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների ծավալների ավելացումը նպաստելու է տնտեսական ակտիվությանը և զբոսաշրջության աճին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը արտահայտել է կառավարության պատրաստակամությունը՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով թռիչքների նոր ուղղությունների բացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter