
Զինծառայողների աճյունների որոնումները հուլիսի 14-ին իրականացվում են Մատաղիսում
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Արդյունքների մասին ծառայությունը կրապարակի հավելյալ տեղեկություն։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել