HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել շրջակա միջավայրի պահպանման ու բնական պաշարների կառավարման թեմայով

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և դրանց կառավարման որոշ խնդիրների:

Պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների, բնական էկոհամակարգերի, բուսական և կենդանական օրգանիզմների պահպանման հարցերի լայն շրջանակ:

«Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում բնական պաշարների, անտառածածկ տարածքների խելամիտ ու սրտացավ օգտագործման վրա պատշաճ ուշադրություն դարձնելը: Այս համատեքստում անհրաժեշտ է վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդաշնակեցնել լիազոր մարմինների աշխատանքները և բարձրացնել վերահսկողության մակարդակը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարն, ըստ ուղղությունների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը հանձնարարել է համապարփակ ուսումնասիրության ենթարկել ոլորտում առկա խնդիրները և սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter