
Գրանցվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 163-ով՝ ընդհանուր կազմելով 226 949: Նախօրեին կատարվել է 5662 թեստավորում (ընդհանուր՝ 1 253 024): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 4 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4556 է:
Առողջացել է ևս 126 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 218 022-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել