
Արմավիր-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ է դարձել երեք մարդ
2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցներ են, տեղում մահացել են: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել