HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման համար պետական տուրք կսահմանվի

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի ապրանքային դասակարգիչների նկատմամբ:

Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որի խոսքով՝ կառավարությունն առաջարկում է սահմանել այս պահին գործող շուկայական գների մոտավոր 15%-ի չափով ֆիքսված արտահանման լիզենցիոն տուրք:

«Այսօրվա ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում և չի ապահովում ընդերքից ստացված եկամուտների հավասարաչափ բաշխումը ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների միջև»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով` շուկայում ստեղծված բարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ՀՀ-ն կիրառի նման տուրք` միաժամանակ ապահովել բյուջեի համար անհրաժեշտ մուտքեր:

Քերոբյանի խոսքով` պղնձի գները անցյալ տարվա 6000 դոլարի համեմատ այժմ 9200-9300 դոլարի սահմաններում են, իսկ մոլիբդենի գները՝ նույն ժամանակահատվածում 24 հազարի փոխարեն՝ այժմ 41 հազար դոլարի սահմաններում:

«Այսինքն՝ այս ավելացումն, ըստ էության, թույլ է տալիս, որ ավելացված հատվածի մի մասը մենք վերցնենք»,-ասաց նա:

Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց` միջազգային շուկայում պնղձի գների կտրուկ գնանկում լինելու դեպքում, ի՞նչ տեղի կունենա:

 Քերոբյանն արձագանքեց՝ պղնձի գները բարձր են այս տարվա սկզբից:

«Եվ, ըստ էության, տնտեսավարողներն այս բարենպաստ միջավայրը վայելում  են արդեն բավականին երկար ժամանակ: Եվ մեր կանխատեսմամբ՝ մոտ ապագայում չի նախատեսվում գների անկում, եթե նույնիսկ անկում էլ լինի, միևնույն է կուտակված գերշահույթն այնքան է, որ իրենք ընդհանուր առմամբ այդ 6-ամսյա այդ ժամկետում կունենան բավարար չափով եկամտաբերություն»,-եզրափակեց Քերոբյանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter