HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը բավարարվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ որոշումը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter