HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախցիներին աջակցելու համար կառավարությունը կհատկացնի հավելյալ 7,3 մլրդ դրամ

Կառավարությունն Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին կշարունակի տրամադրել ամսական 68 000 դրամ աջակցություն։ 108 000 շահառուների աջակցության համար գործադիրը կհատկացնի 7 մլրդ 344 մլն դրամ։ Որոշումն ընդունեց կառավարության հուլիսի 15-ի նիստում։

Գումարը կհատկացվի միջոցառման շահառուներին հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքը առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց՝ նաև նախորդ ամիսների համար։

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն արդեն իսկ տրված աջակցության վերաբերյալ տվյալներ ներկայացրեց։

Ըստ նրա՝ վարձավճարների հատուցման ծրագիրը կգործի այնքան ժամանակ, մինչև կառավարությունն արցախցիներին ապահովի բնակարաններով։ Սոցիալական ծրագրերով կառավարությունը ծախսել է 61,8 մլրդ դրամ։ 

«Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունների և իրավաբանական անձանց գույքային վնասները փոխհատուցելու ծրագրով նախատեսված ծախսը կկազմի տարեկան մինչև 10 մլրդ դրամ։ Հիմնադրամի հետ համատեղ հարցի լուծման նպատակով պետք է մոբիլիզացվի մոտ 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ կառավարության ծախսը 3 տարվա կտրվածքով կկազմի շուրջ 52 մլրդ դրամ»,- նշեց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Արցախի կառավարությունն է նաև առանձին սոցիալական ծրագրեր իրականացնում։

Մեկնաբանություններ (1)

Լոսինե Եփրեմյան
Խնդրում եմ օգնեք դրամական օգնություն երեխան Անգլերեն պարապելու համար որի համար շատ Շնորհակալ եմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter