HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյան․ «2022թ․ սեպտեմբերի 1-ից դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն ենք ստեղծում»

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում սահմանել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը։

Մշակվել է նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման համար պետբյուջեից ֆինանսավորման հատկացման փուլային մոտեցում։ Առաջնահերթության իրավունքից կօգտվեն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող երեխաները, ինչպես նաև զինծառայող ծնողի երեխաները, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները։

«2022թ․ սեպտեմբերի 1-ից հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի ունենա։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի հատվածական չգործենք՝ պայմանավորվենք, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո։ Այսինքն՝ բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումը»,- խոսելով որոշման մասին՝ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter