HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Դանիայում էլ դեսպան կունենանք

Ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանն ինչու դեսպանատուն ունի այսինչ երկրում և չունի այնինչում: Արտգործնախարարության թերթի աղբյուրներն ասում են, որ դեսպանատներ բացել-փակելու հարցը լուծվում է սուբյեկտիվ հիմքերով, ինչ-որ քաղաքական դեմքի հարկավոր է հեռացնել երկրից, բայց առանց նեղացնելու, մեկ ուրիշին պետք է հատուկ կարգավիճակ ստանալ տվյալ երկրում, որ բիզնես ծավալի, մյուսը կապեր ունի և կարող է դեսպանատան շենքի հարց լուծել կոնկրետ երկրում և այլն:

Ասենք, թերթի տեղեկություններով, այժմ պատրաստվում են ՀՀ դեսպանատուն բացել Դանիայում, որտեղ մենք շատ փոքր համայնք ունենք և գրեթե ոչ մի միջպետական առնչություն:

Բանն այն է, որ մեծահարուստ մեկը կարող է այս երկրում շենքի հարց լուծել և շատ է ուզում դեսպան կարգվել: Ոմն Հրաչ Աղաջանյան, ով ապրում և աշխատում է Ռուսաստանում և ինչ-որ ռուսական բուհի շրջանավարտ է, որոշել է դիվանագիտական աշխատանքի անցնել: Ասում են' նրա ցանկությունն այնքան էլ անհիմն չէ. նրան անձամբ Հովիկ Աբրահամյանն է հովանավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter