HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դեբեդի վարարումներից հայ-վրացական սահմանի տեղադիրքը փոփոխվել է․ կառավարությունը գումար կհատկացնի

Տավուշի մարզի Այրում համայնքի Դեբեդավան, Պտղավան, Հաղթանակ և Բագրատաշեն բնակավայրերի տարածքներում սահմանային Դեբեդ գետի վարարումների պատճառով քանդվել է գետի ափապաշտպան արգելաթումբը, որի հետևանքով փոփոխվել է գետի հունը, որն էլ առաջացրել է հայ-վրացական պետական սահմանի տեղադիրքի փոփոխություն դեպի ՀՀ տարածք:

Դեբեդավան բնակավայրի տարածքի 2 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք մնացել է գետի ձախ ափին՝ Պտղավան, Հաղթանակ և Բագրատաշեն բնակավայրերի տարածքներում, մասնավորապես՝ Երևան-Թբիլիսի Մ-6 միջպետական ավտոմայրուղուն հարող հատվածներում քանդվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի վերակարգի հետիոտնի և մեքենաների տեղաշարժի համար նախատեսված սահմանային ճանապարհները:

Արարատի մարզում էլ Արաքս գետը վարարումների հետևանքով ողողել և քանդել է արգելաթումբը,  իսկ Արմավիրում՝ արմատախիլ արել ծառեր և թփուտներ։ Արմավիրում ափապաշտպան արգելաթմբի քանդման և հարակից տարածքների ջրածածկման վտանգ կա։ 

Կառավարությունը նախատեսում է վերականգնել Արաքս գետի ձախ ափի և Դեբեդ գետի վարարումների հետևանքով ողողված և վտանգավոր հատվածները։ 

Դեբեդ գետի ափի Պտղավան բնակավայրի երեք տեղամասերում սահմանային ճանապարհի վերականգնման և ափի ամրացման աշխատանքների համար պահանջվում է 275 մլն դրամ, Բագրատաշեն բնակավայրի երկու տեղամասերի համար՝ 95 մլն դրամ, Հաղթանակ բնակավայրի տեղամասի համար՝ 215 մլն դրամ:

Արարատում նշված աշխատանքների համար կառավարությունը կհատկացնի 59 մլն 200 հազար դրամ, իսկ Արմավիրում՝ 28 մլն 200 հազար դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter