HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա

Հուլիսի 15-ին Լոռիում Hyundai մակնիշի մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա:

Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին հատվածի 2610-րդ կիլոմետրում: Մեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հայտնում է, որ երեք վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են Ալավերդու և Երևանի հիվանդանոցներ: ՃՏՊ-ի պատճառով երկար ժամանակով դադարեցվել էր գնացքների երթևեկությունը Հայաստանն ու Վրաստանը կապող երկաթուղու հատվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter