HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Երևանի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեն ու ռազմամթերք

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերը։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

«Մասնավորապես, Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 200-ից ավելի փամփուշտ։ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին բերած անձի հայտնածով՝ մասնակցել էր Արցախյան 44-օրյա պատերազմին ու հրազենը հետը բերել էր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Բաժնում արձանագրվել են տարբեր տեսակի հրազենների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 300 փամփուշտ։ Երկփողանի հրացանը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի 160-ից ավելի փամփուշտը Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանձնել է Դավիթ Անհաղթի փողոցի մի բնակիչ՝ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter