HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորական դատախազն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2021թ. հուլիսի 15-ին զինվորական դատախազ, Գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին: 

Դատախազության հաղորդմամբ՝ զինվորական դատախազն հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգի և պայմանների պահպանմանը: Նա կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառությամբ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն արտահայտվել:  

«Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև կենտրոնական հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանը, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել բժիշկ-մասնագետների հետ: 

Զինվորական դատախազին զեկուցվել է, որ առկա են կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով զորակոչիկներին ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ վերադարձնելու դեպքեր: Այդ կապակցությամբ վերջինս հանձնարարել է վեր հանել պատճառները և զեկուցել: 

Ելնելով վիճակահանության, բժշկական հետազոտությունների ընթացքից, դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկություններից՝ զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացի կազմակերպչական մակարդակն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:

Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է նաև զորակոչիկներին, հետաքրքրվել զորակոչի ընթացքում իրենց հետ տարվող գործընթացների վերաբերյալ նրանց կարծիքներով: 

Այցի վերջում Վահե Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել երիտասարդներին՝ վստահեցնելով, որ զորակոչիկների պատշաճ ծառայությունը, այդ ընթացքում նրանց իրավունքների պաշտպանությունը լինելու է զինվորական դատախազության առաջնային ուշադրության կենտրոնում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter