HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ․ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ 

Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter