
Ընտրակաշառքը չի՞ ազդի ընտրությունների արդյունքի վրա
«Ընտրության գնացողների մեջ կա մի խումբ, որը նյութական խրախուսման դեպքում իր ձայնը կտա կամայական թեկնածուի կամ կուսակցության, բայց դա չի կարող ազդել ընդհանուր պատկերի վրա, ինչը համարում եմ ժողովրդավարական ձեռքբերում»,-այսօր կայացած ասուլիսում հայտնեց սոցիլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա հաշվարկների, որոնք իրականացվում են տասներկու տարբեր չափորոշիչներով, ընտրողների 2/3-ն արդեն հստակ գիտի, թե ում օգտին է քվեարկելու, իսկ 1/3-ն ընդհանրապես ընտրության չի գնա:
Բանախոսը համոզված է, որ մեր երկրում կանայք 30-35 տարեկանից հետո են սկսում իրենց մեջ ընտրողի հոգեբանություն և քաղաքական կողմնորոշում ձևավորել, իսկ տղամարդիկ այդ հատկությամբ «օժտվում» են 18 տարին լրանալուն պես, երբ ձեռք են բերում ընտրական իրավունք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել