
Վարուժան Ներսիսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարուժան Ներսիսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել