
Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են 96 երկրում
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին:
Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Հարկ է նշել, որ այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «Ալֆա» շտամը, որը հայտնաբերվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել