HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի Ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան։

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Լոռու մարզի ազատությունից զրկման վայրեր:
Մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի և Տաշիրի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժիններում և ձերբակալվածների պահման վայրերում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:
Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:
Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter