
Ալեքսան Մինասյանը խոստանում է ԱԺ-ում «միայն կնոպկա սեղմող չլինել»
«Ազգային ժողովում պիտի խոսեմ բանակին ու երիտասարդությանը վերաբերող խնդիրներից, քանի որ բանակում դաստիարակություն է ստանում հայ ընտանիքի ապագա հայրը»,- այսօր ասուլիսում ասաց Արաբկիրի թիվ 4 ընտրատեղամասում մեծամասնականով առաջադրված Ալեքսան Մինասյանը:
Բանախոսը նշեց, որ, ոսկե մեդալով ավարտելով Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, այլ հարցեր բարձրացնելու կոմպետենտություն չունի: Խոստացավ նաև, որ ազգային ժողովում «միայն կնոպկա սեղմող չի լինելու»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել