
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վիկտոր Լիինային:
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, երկու երկրների գլխավոր շտաբների միջև փոխգործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել