HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հալդե» գինին մեկ տարի հնացվել է Արագած լեռան Քարե լճի հատակում (լուսանկարներ)

2019 թվականի օգոստոսի 21-ին «Մարան» ընկերությունը որոշեց գինին հնացնել հատուկ պայմաններում՝ այն իջեցնելով Արագած լեռան ստորոտին գտնվող Քարե լճի հատակը (ծովի մակերևույթից 3185 մետր բարձրության վրա)։ Գինին լճից դուրս հանելը, սակայն, այդքան էլ հեշտ չի եղել։ Միայն 3-րդ փորձից է հնարավոր եղել տեղորոշել գինիների գտնվելու վայրը։

Հուլիսի 16-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում կայացավ «Հալդե» գինու շնորհանդեսը։ Ընկերության ներկայացուցիչ Ֆրունզ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխարհում առաջին անգամ է գինին հնացվում բարձրադիր լեռան ստորոտին գտնվող լճի հատակում։

Ընկերության հիմնադիր-տնօրեն Ավագ Հարությունյանն էլ իր խոսքում նշեց, որ գինիների ստորգետնյա հնացումը մոտ 2 տասնամյակ է, ինչ փորձարկվում է աշխարհում, այդպես խմիչքի որակի լավացում է նկատվում, սակայն՝ ինչու է գինու որակը լավանում, ոչ ոք չի կարող ասել։

«Հալդե» գինու անվանումը Խալդի աստծո (Վանի թագավորության գերագույն աստված) պատվին է։ «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը տեղեկացրեց, որ Խալդի աստծո պաշտամունքը կապված է եղել նաև գինու հետ։ 

«Հալդի բառը ուրարտերեն սեպագիր արձանագրություններում նշանակում է կամ խաղող, կամ գինի»,- նշեց թանգարանի տնօրենը։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ բարեգործական վաճառք։ Հասույթի մի մասը կուղղվի «Էրեբունի» թանգարանին՝ Կարմիր բլուր հնավայրում վերջերս հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանի կառույցի պեղումների իրականացման նպատակով։ «Հալդե» գինին շուտով նաև հասանելի կլինի վաճառքի համար։ 

Մեկնաբանություններ (1)

Валентина
Очень необходимо это вино(каменное вино) по рекомендации врача.Где его можно купить?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter