HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տղամարդը ձերբակալվել է՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

2021թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը, 2021թ. հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով իր 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ, կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան և այն հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝  ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը տասնչորս տարին չլրացած՝ 26.01.2009թ. ծնված աղջնակի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ, պարբերաբար՝ 2021թ. հունիսի 11-ից մինչև հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, կատարել է անառակաբարո գործողություններ:

Մանսավորապես՝ տղամարդը, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված էջով, հիշյալ ժամանակահատվածում՝ օրվա տարբեր ժամերինխաբեությամբ աղջնակից  պահանջել է մերկանալ, համբուրվել անչափահաս եղբոր հետ, այդ ամենը լուսանկարահանել ու տեսանկարահանել և ուղարկել իրեն. երեխան կատարել է իրենց պահանջվածը, որից հետո իր կիսամերկ լուսանկարներն ու կատարված տեսագրությունները «Ինստագրամ», «Վայբեր» հավելվածների միջոցով ուղարկել է տղամարդուն:

Վերջինս, երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, աղջնակի հորից պահանջել է գումար, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված իր էջում հրապարակել է երեխայի կիսամերկ նկարը, իսկ պահանջած գումարն ստանալուց հետո ջնջել է հրապարակումը։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, որն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։ 12-ամյա աղջնակը և վերջինիս հայրը ճանաչվել են տուժող և  հարցաքննվել:

Ձեռնարկված քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի  աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ շորթում և անառակաբարո գործողություններ կատարելու  կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter