
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով
ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել