HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի»-ն նշում է Երկրի օրը Կոտայքում` ծառատունկ իրականացնելով ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ-ի գործընկերների հետ

Երկրի օրը մեծ ճանաչում է գտնում Հայաստանում: Այս տարի «Էյ Թի Փի» ԲՀ-ն նշում է այն Կոտայքի մարզի Թեղենիք համայնքում ծառատունկ կատարելով: Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Միացյալ Ազգերի Կազմակերպությունը միացան «Էյ Թի Փի» ԲՀ-ին` տնկելու դեկորատիվ և մրգատու ծառեր Թեղենիքում:

«Մեր նպատակն է ամբողջ Հայաստանում վերականգնել կանաչ տարածքները` ապահովելու մաքուր օդ, հողի պահպանում և զով ստվեր շոգ ամռան ընթացքում,- նշում է «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Թոմ Գարաբեդյանը,- Կոտայքի մարզը մոտ 150-200 տարի առաջ ունեցել է անհրաժեշտ բուսականություն: Մենք հուսով ենք, որ ծառատնկման միջոցով կփոխհատուցվեն անտառահատման հետևանքները: Կանաչ տարածքների ստեղծումը շատ կարևոր քայլ է մարզում շրջակա միջավայրի և կյանքի որակի բարելավման համար»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես մասնակցում էր Երկրի օրվան նվիրված ծառատունկին: «Այս տարի ես պատիվ ունեմ միանալու «Էյ Թի Փի» ԲՀ-ին և ծառեր տնկելու Թեղենիք համայնքում նշելով Երկրի օրը: Ծառերը, որ տնկում ենք այստեղ, կբարելավեն շրջակա միջավայրը և կընդգծեն բնական միջավայրի պահպանման անհրաժեշտությունը»,- նշում է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Ծառատունկն իրականացվում է որպես «Էյ Թի Փի»-ի նոր` «Համայնքային անտառներ» ծրագրի մաս, որը մեկնարկել է 2011 թ.: «Այս ծրագրի նպատակն է կանաչ գոտիներից և մոտակա անտառներից զուրկ տարածքներում ստեղծել փոքրիկ համայնքային անտառներ»,- բացատրում է Գարաբեդյանը:

«Էյ Թի Փի»-ն գտնում է վտանգված տարածքներ և համագործակցում տեղական գործընկերների հետ համայնքային անտառներ հիմնելու գործում: Այս ծրագիրը նպատակ ունի խթանելու կայուն զարգացումը: Ծառերը տրամադրվում են «Էյ Թի Փի» ԲՀ-ի կողմից, մինչդեռ տեղական համայնքը ռեսուրսներ է ներդնում ծառատնկման և իրենց հողում ծառերի երկարատև պահպանման համար:

Ծրագիրը մեկնարկել է Կոտայքի մարզի Կարենիս և Թեղենիք համայնքներում, որտեղ մոտ 6000 ծառ է տնկվել 2011թ.:

«Մինչ այժմ ծրագիրը հաջողությամբ է ընթացել, և մենք պատվերներ ենք ստացել այլ համայնքների ղեկավարներից, ովքեր ցանկանում են իրենց գյուղերում փոքրիկ անտառներ հիմնել,- ավելացնում է Գարաբեդյանը,- երկրի օրվա ծառատունկը կնպաստի «Էյ Թի Փի»-ի` կանաչ Հայաստան ստեղծելու առաքելությանը, և մենք անհամբեր սպասում ենք մեր գործունեության ընդլայնմանը»:

Ծառատնկմանը մասնակցեցին դպրոցականներ և տեղական համայնքի այլ անդամներ տարբեր կազմակերպությունների և միջազգային հաստատությունների հատուկ հյուրերի հետ միասին: Երկրի օրվա առթիվ կտնկվի ընդհանուր առմամբ 2000 ծառ: Նոր անտառը կպարունակի կաղնու, սոճու, հացենու, տանձենու և խնձորենու տնկիներ:

Դաֆինա Գերչևան` ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ասել է. «ՄԱԿ-ի կողմից ապրիլի 22-ը Մայր Երկրի օր հռչակելը հավաստում է, որ Երկիրը և իր էկոհամակարգերը ապահովում են բնակիչներին կյանքով և պահպանությամբ: Ինչպես կոչ է արվում 1992թ. Ռիոյի դեկլարացիայում, այն նաև պահանջում է հավաքական պատասխանատվություն` ներդաշնակություն ստեղծելու Երկրի և բնության միջև, հավասարակշռության հասնելու մարդկության ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և բնապահպանական կարիքների միջև»:

Երկրի օրը նշում են համաշխարհային մասշտաբով`բարձրացնելու բնության գնահատումը և իրազեկությունը: Ուիսքոնսին նահանգից ԱՄՆ սենատոր Գեյլորդ Նելսոնն առաջին անգամ կոչ արեց բնապահպանական քննարկում կամ Երկրի օր  անցկացնել ապրիլի 22-ին, 1970թ.: Ավելի քան 20 միլիոն մարդ մասնակցեց այդ տարի, և այժմ ամեն տարի Երկրի օրը նշվում է ավելի քան 500 միլիոն մարդկանց կողմից 175 երկրում:

Երկրի օրը գլոբալ կերպով համաձայնեցված է Երկրի օրվա ցանցի հետ, և ապրիլի 22-ը նշանակվել է ՄԱԿ-ի կողմից որպես Մայր Երկրի միջազգային օր:

«Էյ Թի Փի» ԲՀ-ի երեք հիմնական ծրագրերն են` ծառատունկը, բնապահպանական կրթությունը և կայուն զարգացման նախաձեռնությունը:

«Էյ Թի Փի» ԲՀ-ի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter