HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 20։36-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Ե․ Մ․, ծնված 1984 թ.) և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ (ծնված 2014 թ.), Դ․ (ծնված 2014 թ.) և Ս․ (ծնված 2012 թ.) Հ․-երը հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ վարորդ Ե․ Մ․-ն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: «Nissan March» ավտոմեքենայի վարորդ Դ. Գ․-ն հոսպիտալացվել է Երևանի «Իզմիրլյան» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter