
Արարատի մարզի երկու գյուղում վթարային ջրանջատում կլինի, Մալաթիա-Սեբաստիայում՝ ջրի ճնշման անկում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-18:00-ն, ջրատարի վթարով պայմանավորված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում։ Նշված ժամերին Արարատի մարզի Խաչփառ և Ազատաշեն գյուղերում կդադարեցվի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել