HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Նոր Նորք վարչական շրջանում․ կան տուժածներ

Հուլիսի 17-ին՝  ժամը 23։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Դեպքի վայր է մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի և Շոպրոնի 3-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․), այնուհետև կայանած «Scania» մակնիշի բեռնատարին։

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Ղ․-ն (ծնված 1993 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ․ Տ․-ին (ծնված 1995 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ 

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter