HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը վերսկսել է Գեղի գյուղում այրվող 17 հա բուսածածկույթի հրդեհաշիջման աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնում է, որ հուլիսի 18-ին  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար վերսկսել են Գեղի գյուղում հրդեհաշիջման աշխատանքները։

ԱԻՆ-ը նշում է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 14:08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ:

Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Թարմացում․ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 15։12-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter