HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է ավտոտնակում կայանած մեկ այլ մեքենայի

Հուլիսի 18-ին՝ ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական և Ստեփանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ավտոտնակում կայանած մեկ այլ ավտոմեքենայի։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր Է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակում կայանած Opel Astra G մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ․ Ե․)։ 

Փրկարարներն առանձնացրել են ավտոմեքենաները և Range Rover մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter