HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ԱԺ նախագահի նոր` BMW 750LI «հասարակ մեքենան»

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոր մեքենա ունի, որի գործարանային արժեքը ավելին քան 100 հազար դոլար է: Եթե սրան գումարենք նաև մաքսազերծման արժեքը և «կոմպլեկտացիան», կստացվի զգալիորեն ավելի մեծ գումար: Երբ Հովիկ Աբրահամյանին թերթի թղթակիցը հարցրել է, թե ԱԺ նախագահի հին մեքենան ինչ է արել և նորն ինչ միջոցներով է գնել, նա ասեել է. «Հիմա, որ տեսաք, Հունգարիայի խորհրդարանի նախագահն էր դրա մեջ: 2 մեքենա կա, մեկը, որ առել էր Արմեն Խաչատրյանը այն ժամանակ, մի հատ էլ մենք նոր ենք գնել, ստեղ է հիմա»:

Ե՞րբ եք գնել' հարցրել է թերթի թղթակիցը: «Դեկտեմբերին, գնել ենք 2 հատ, կառավարությունը գնել է մի հատ վարչապետի համար, մի հատ էլ' ինձ»: Իսկ հինը ինչո՞վ «ձեռք չէր տալիս»' հարցին ԱԺ նախագահը պատասխանել է. «Հինը բռոն է (նկատի ունի զրահապատ է-ՀԺ), ես բռոն չեմ ուզում նստեմ: Սա բռոն չի, հասարակ մեքենա է»:

Ի՞նչ արժե' հարցին էլ պատասխանել է. «Չեմ էլ իմաննում, կառավարությունն է գնել: Կարո՞ղ է մեր հաշվին է գնել, բա բյուջեի հաշվին պիտի գնի: Եթե դու գտնում ես, քո տենց ակադեմիկ լինելով, որ ԱԺ-ի նախագահը պիտի մեքենա չունենա, վարչապետը չունենա, սխալվում ես»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter