
Նոր Հաճնի կամրջի տակ դի է հայտնաբերվել. ՔԿ-ն պարզում է հանգամանքները
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հուլիսի 18-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում կայանված է «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենա՝ առանց վարորդի:
ՔԿ-ի հաղորդմամբ՝ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչին, որը վարել է վերջինիս եղբայրը՝ ծնված 1984 թվականին։ Հուլիսի 18-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, նրա դին հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք տանող կամրջի տակ՝ ձորի դժվարամատչելի տեղանքում:
Տղամարդու մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել մահացածի հարազատներից և կնոջից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մեկնաբանել