
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել