
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, առաջին իսկ կրակով թիրախը ոչնչացնելու ունակությունները, կատարելագործվել են անձնակազմի հրաձգային կարողությունները։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ զինծառայողները տարբեր զինատեսակներից խոցել են բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել