HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քաղաքապետարանը հրապարակել է Սամվել Ալեքսանյանի քրոջը պատկանող բազմաֆունկցիոնալ համալիրի իրազեկման վահանակը

Երևանի քաղաքապետարանն այսօր հրապարակել է Տիգրան Մեծ 55 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի իրազեկման վահանակը։ Վահանակը փակցվել է նաև շինհրապարակի մոտ։

Կառուցապատումն իրականացնում է Սամվել Ալեքսանյանի քրոջը՝ Սուսաննա Պետրոսյանին պատկանող «Պար Սամ եղբայրներ» ընկերությունը։

«Հետքը» 2019-ին անդրադարձել է շինարարությանը, որի վերաբերյալ տարածքի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնել՝ ահազանգելով, որ նախկինում այդ տարածքում եղել է կանաչապատ հատված և ջրավազան, իսկ նմանատիպ կանաչապատ այլ տարածք Երևանի այս հատվածում բացակայում է։

Քաղաքապետարանից «Հետքին» տրամադրած ճարտարապետահատակագծային առաջադրանքի մեջ նշված է, որ ընկերությանը տրամադրվել է մոտ 1,17 հեկտար տարածք, որտեղ պետք է կառուցվի առևտրի կենտրոնից, հյուրանոցային և գրասենյակային մասնաշենքերից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր: Մասնաշենքը պետք է նախագծվեր 2 հարկանի ստորգետնյա հարկերով, 3 հարկանի առևտրի կենտրոններով, իսկ հյուրանոցային և գրասենյակային մասնաշենքերը մինչև 15 հարկ։

Այսօրվա հրապարակված տվյալների համաձայն՝ համալիրը բաղկացած կլինի 2 ստորգետնյա ավտոկայանատեղիից, 7 վերգետնյա հարկից՝ ընդհանուր հողամասի մակերեսով (որոնցից մեկը՝ տեխնիկական, երեքը ավտոկայանատեղի, իսկ մնացածը առևտրային), ինչպես նաև՝ 3 կետային աշտարակներից, որոնցից ամենաբարձրը, համաձայն էսքիզային նախագծի, կունենա 20 վերգետնյա հարկ:

Համալիրում նախատեսված են առևտրի սրահներ, ավտոկայանատեղի, սննդի կետեր, բիզնես կենտրոն, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ օժանդակ տարածքներ: Համալիրի տանիքը նախատեսվում է կանաչապատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter