
Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է երեկ Ամիրյան փողոցում հնչած կրակոցներին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է երեկ՝ հուլիսի 18-ին, Ամիրյան փողոցում հնչած կրակոցներին։
«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 19։30-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցում։ Հրազենային վնասվածքով վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն է։
Մեկնաբանել