
ՊՆ․ Տեղ գյուղի կոմբայնավարը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ տարածքում, այնուհետև՝ վերադարձվել հայկական կողմին
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում:
«Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել