
«5165» շարժում․ Ադրբեջանի այս գործելակերպը վկայում է վերջինիս՝ նախահարձակ գործողությունների պատրաստվելու մասին
«5165» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ նրանք ներկայացնում են իրենց դիտարկումները Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի կողմից սահմանի ողջ երկայնքով մեկ «սադրիչ գործողություններ» իրականացնելու մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել և հրամկազմին կարգադրել կանխել «հայկական սադրանքները»: Ադրբեջանի այս գործելակերպը նորություն չէ և վկայում է այն մասին, որ, ճիշտ հակառակը, ինքն է պատրաստվում դիմել նախահարձակ գործողությունների: Ադրբեջանի սադրիչ գործողությունները հետապնդում են հետևյալ նպատակները.
- Ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա և արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ՀՀ-ի՝ Արցախի հարցում շահագրգիռ կողմ լինելուց հրաժարմամբ, Մինսկի գործընթացի չեղարկմամբ,
- Վերահսկողություն հաստատել ՀՀ-ի այն տարածքների նկատմամբ (Տիգրանաշեն, Ոսկեպար և այլն), որոնք Ադրբեջանը համարում է Խորհրդային Ադրբեջանի անկլավները,
Պետք է նկատել, որ այս սրացումը տեղի է ունենում Աֆղանստանում, Սիրիայում, Ղրիմում, Դոնբասում կոնֆլիկտային օջախներում ընթացող սրացումներին զուգահեռ: Այս վտանգավոր զարգացումների համատեքստում, գործող իշխանությունների կողմից հանրությանը դրանց պատրաստելուն ուղղված գործնական քայլեր նկատելի չեն: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման ընթացքին և կոչ անում մեր հայրենակիցներին լինել զգոն ու աչալուրջ»,- նշված է հայտարարության մեջ։
Մեկնաբանել