HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը

Վաղը՝ հուլիսի 20-ին, ժամը 14։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստ։ Վազգեն Մանուկյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վ. Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter