
Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Վարչապետի պաշտոնակատարի որոշման համաձայն՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահի աշխատակազմ էր ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու միջնորդություն:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն էլ նա ազատվել էր ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ պաշտոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել